Բաժիններ՝

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն իր քննադատության թիրախն ուղղում միայն վարչապետին. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսից հետո ԲՀԿ-ն նկատելիորեն կոշտացրել է հայտարարություննեը և դրանք, բնականաբար, ուղղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա ղեկավարած կառավարության դեմ:

«Ժամանակի» հարցին` ինչո՞ւ է ԲՀԿ-ն իր քննադատության թիրախն ուղղում միայն վարչապետին, չէ՞ որ մեր երկրում գլոբալ տնտեսական հարցերը լուծվում են նախագահի մակարդակով, և վարչապետը դրանց միջամտելու հնարավորություն ունի, ԲՀԿ մամլո խոսնակ Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում: «Ի պաշտոնե վարչապետն է տնտեսության պատասխանատուն»:

Այդ դեպքում ինչո՞ւ Ս. Սարգսյանից հրապարակավ նրա հրաժարականը չեն պահանջում, ով մի քանի օր առաջ հայտարարեց, որ դեռևս «կարդինալ փոփոխություններ անելու» պատճառ չի տեսնում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն է որոշում կադրային փոփոխությունները: «Նախագա՞հը, միանձնյա՞: Փոխողը քաղաքական ուժն է: Չեմ պատրաստվում նման բաներ մեկնաբանել, որովհետև ես ՀՀԿ-ին վերաբերվոմ եմ որպես լուրջ կուսակցություն, որտեղ կոլեգիալ քննակումներ և որոշումներ են լինում: Թող իրենք ասեն, որ այդպես չէ, նոր կմեկնաբանենք»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս