![](/banners/BeFunky-design.jpg)
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Իջևան-Ղազախ հատվածում
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/Mustafaev-Mher-Grigoryan.jpg)
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։
Այն կանցկացվի Իջևանի և Ղազախի հատվածում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք՝ վերջին անգամ երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թ. նոյեմբերի 30-ին։