Բաժիններ՝

Ռուսական կարտոֆիլը հետ է ուղարկվել «Կազբեգի» մաքսակետից

Վրաց-ռուսական «Կազբեգի» մաքսակետից Ռուսաստանից ներմուծվող 20,91 տոննա կարտոֆիլը հետ է ուղարկվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ «Կազբեգի» մաքսային անցակետում կանգնեցվել է ՌԴ-ից եկող 20,91 տոննա պարենային կարտոֆիլով բեռնված ավտոմեքենա: Արտադրանքի լաբորատոր հսկողությունից հետո մեքենան վերադարձվել է արտահանող երկիր։

«Սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում նմուշների լաբորատոր անալիզով 20,91 տոննա կարտոֆիլում հաստատվել է կարանտինային վնասակար օրգանիզմների առկայությունը։

Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 463 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- հայտնել են ֆիննախից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս