Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կրկին պարգևավճար կստանան

Դեռևս դեկտեմբեր ամսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի պատգամավորների պարգևավճարներն այսուհետ լինելու են միայն սեպտեմբերի 21-ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։

Չնայած այս հայտարարությանը՝ այս ամսվա ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողներն արդեն երկու անգամ պատգևավճար են ստացել։

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝  ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կրկին պատգևավճար կստանան։

Որոշման մեջ նշվում է, որ պարգևը կլինի միանվագ՝ համաձայն հավելվածների:

Հիշեցնենք, որ նման մեկ այլ որոշում էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել էր հունվարի 22-ին։

 

Տեսանյութեր

Լրահոս