Բաժիններ՝

Yahoo-ն բանակցություններ է վարում Dailymotion տեսածառայությունը գնելու շուրջ

Yahoo ինտերնետ ընկերությունը բանակցություններ է անցկացնում Dailymotion տեսածառայության մասնաբաժինը (շուրջ 75%-ը) գնելու շուրջ: Եթե այս գործարքը կայանա, ապա ընկերության ղեկավարի պաշտոնում Մարիսա Մայերի նշանակումից հետո այն կդառնա առաջին խոշորագույն գործարքը:Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություների մասին իր քաջատեղյակ աղբյուրին:

Dailymotion ծառայությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն YouTube տեսածառայության համարժեքը: Այս գործարքը կարող է օգնել Yahօօ-ին՝ մեծացնելու իր ներկայությունը եվրոպական և ասիական շուկաներում:

Ներկայում Dailymotion-ը պատկանում է հեռահաղորդակցության France Telecom ընկերությանը, որը 2013-ին ձեռք է բերել տեսածառայությունը՝ 127 մլն եվրոյով (մոտ 164 մլն դոլար):

comScore-ի հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ Dailymotion պորտալը ցանցային վիդեոծառայությունների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը: Ծառայության լսարանը հունվար ամսին կազմել է 116 մլն եզակի օգտագործող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս