«Արա՛, դուք դպրոց չեք կառուցում, դուք դպրոցը քանդում եք… սա ոչ թե կառավարության նիստ էր, այլ դասական գյալաջի». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պանթյուրքիստները հերթական կառավարության նիստն արեցին, որը տևեց 90 րոպե՝ մի ամբողջ ֆուտբոլային հանդիպում։
Օրակարգում ներառված 37 հարցերի բովանդակությունը ՀՀ հետ ոչ մի աղերս չունեին, էլ չեմ ասում օդում սպառնացող ու ահագնացող արհավիրքները կանխելու մասին։
Հասկանո՞ւմ եք աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմին հինգ պակաս վիճակում, շուրջբոլորը պայթյուն է՝ Արևմուտք-Ռուսաստան, Իսրայել-Համաս-Հըզբոլլահ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Եմեն, Իրան-Պակիստան, իսկ մենք քաղաքական անանիզմով ենք զբաղված։
Սա ոչ թե կառավարության նիստ էր, այլ դասական գյալաջի։ Էն կարգի անգրագետ են ու պրիմիտիվ՝ փայլուն գիտակցելով, որ կառավարության նիստին նման որակի նայիվ քննարկում չեն անում, մարդկանց հերթական տեսարանն են մատուցում, որ ասեն՝ «արա դե աշխատում են էլի, ինչ եք ուզում»։ Ուրեմն քննարկվող հարցի վերաբերյալ բոլոր նախարարները խոսում են, կարծիք հայտնում՝ օդից խոսում են՝ կասմանավտ են, ջրից խոսում են՝ վոդալազ։
Հիմի ուշադիր, թե ժամուկես ինչից էին խոսում։ Նախ մի հատ սենսացիոն ու «աննախադեպ» դեպք է տեղի ունեցել, ինչի մասին Նիկոլոսն անձամբ բարձրաձայնեց․ պարզվում ա, նախօրեին պարեկները գնացել են ՀՀ բոլոր ավտոկայանները, ու էն ավտոբուսներն ու գազելները, որոնք մաշված անվադողեր են ունեցել, երթուղի չեն թողել դուրս գան․ ասեմ ավելին, Նիկոլայն էդ միջոցառումը կրեատիվ համարեց, ու նշեց, թե՝ «ո՞նց չենք ավելի շուտ ֆայմել»։
Հետո էլ կպավ Ղազարյան Վահեին, թե «էդ ինչի՞ չեք էդ գծերը սպասարկող ընկերություններին տուգանել»։
Նա էլ տեղում «Մոսկվիչի» կարոբկա դառավ ու կմկմաց։
Հետո ավելի հետաքրքրացավ․ ուղիղ 36 րոպե խոսեց ՀՀ ճանապարհների մասին․ իրա սիրած թեման՝ ասֆալտ, վերահսկում, որակ, լատոկ բորդյուր։ Ասել լոռեցիք, ոնց գարիս գցում եմ՝ «Հայաստանի ճամփեքով» հաղորդումը շատ ավելի լավ կվարեր, ինչքան ծակ ու ծուկ կա մտնում ա։ Դառել էր ՀՀ թիվ մեկը տրանսպորտնիկը։
Ի դեպ՝ էսօր իմացա, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, հա, հայը դպրոց կառուցել չգիտի։ Ասեմ ավելին, պարզվում է, որ դպրոցների տեղն ու դիրքն ա սխալ եղել, կրթական ծառայությունները ճիշտ չեն կազմակրեպել էդ թալանչի նախկինները, հիմի իրենք դա էլ են խորքային վերլուծում, ստանդարտ պլանավորում են անում, դպրոցի կահավորումը ստանդարտ, տրամաբանական սարքեն։ Չէ, չեմ գժվել, Անդրեասյան Ժաննայի տեքստերն եմ մեկնաբանում։
Պաթոս չկա, հայը որ Ներսիսյան դպորց է ունեցել, Լազարյան ճեմարան, Գևորգյան ճեմարան, Մուրադ-Ռաֆաելյան ճեմարան, Վենեիտիկի միաբանություն, Մադրասի հզոր կրթական կետրոն, դպրոց կառուցել չգիտի։ Արա՛, դուք դպրոց չեք կառուցում, դուք դպրոցը քանդում եք։
Ստացվում է, որ իրենց միայն սիրուն շենքն ա հետաքրքրում, իրենք դպրոց ասելով՝ շենքն են հասկանում․ Նիկոլո՛ս, դպրոցը միայն էն շենքը չի, որ մտնում ես, կախիչ պոկում, գնդակ տշում ու դարակները շխշխկացնում, դա համակարգ է, ինստիտուտ, որտեղ պտի կոնտենտ լինի, իսկ քեզ էդ կոնտենտը չի հետաքրքրում, մենակ արտաքինից պուպուշ ըլնի (սաղ հեչ, էսօր իմացա, որ իմպրեսիոնիզմի մասին էլ պատկերացում ունի բա)։ Դու դպրոց սարքող չես, դպրոցը քարքուանդ անող բուլդոզեր։
Ուշադի՛ր, ասում ա՝ «պետք է սովորենք պետություն ուեննալ»․ հիմա էլ հասանք նրան, որ սկսեց պետության վերաբերյալ դասեր տալ։
Սենց դեպքերում տատս ասում էր՝ «ճումբը (հողի կտորը) նստել է քարի վրա ու լաց է լինում, որ էսա անձրևը կգա ու քարին կքշի կտանի»։
Ասեմ, որ խոսեց իրա պաշտած՝ «գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդի» թեմայից։
Վերջում էլ ասեմ, որ Նիկոլայի էսօրվա հագած կոստյումի թևերը կարճ էին, նկատվում էր, որ կոռմի հետ խնդիր չունի»։