Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Գնդևազ գյուղ և դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը և «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Վեդի – Լանջառ, Ալափարս – Չարենցավան, Շիրակի մարզի Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնացքում, Արագածի տարածաշրջանում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:

Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս