Բաժիններ՝

Շվեդիայի թագավորը «բոյկոտ է հայտարարել շոկոլադին» Ուկրաինայի պատճառով

Շվեդիայի թագավորը բոյկոտ է հայտարարել և հրաժարվել Marabou շոկոլադից, որի արտադրողն ու մատակարարը պատկանում է Ուկրաինայի կողմից «սև ցուցակում» ընդգրկված Mondelez կոնցեռնին: Կիևը վերջինիս «սև ցուցակում» է ընդգրկել ռուսական շուկայում ներկայության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Շվեդիայի թագավորական պալատը և նշված ընկերությունը ներկայումս չունեն որևէ գործնական հարաբերություն: Անցյալ տարեվերջին թագավորական տնային տնտեսությունների մատակարարման խորհուրդը որոշել է չերկարաձգել պայմանագիրը», – ասվում է Շվեդիայի թագավորական ընտանիքի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Շվեդիայի ու Նորվեգիայի բազմաթիվ ընկերություններ ու գերատեսչություններ բոյկոտ են հայտարարել Mondelez ընկերությանը, որն ընդգրկվել է ուկրաինական «սև ցուցակում»։

2023 թվականի մայիսին Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը իր «պատերազմի հովանավորների» ցուցակում ավելացրել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Mondelez International ընկերությունը։ Այն ներառվել է ցուցակում, քանի որ ընկերությունը չի լքել Ռուսաստանը՝ չնայած ուկրաինական իշխանությունների կոչերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս