Գերմանիան դո՞ւրս կգա Եվրամիությունից
Գերմանիան կարող է դուրս գալ Եվրամիությունից, եթե երկրում իշխանության գա «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ծայրահեղ աջ կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը։
Կին քաղաքական գործիչն ասել է, որ նախաձեռնելու է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, որը նման է Brexit-ին:
Վայդելը խոստացել է ձգտել բարեփոխել ԵՄ-ն՝ «ժողովրդավարական դեֆիցիտը» լուծելու համար, սակայն եթե դա չհաջողվի, գերմանացի ժողովրդին հնարավորություն կտրվի որոշում կայացնել անդամակցության հարցում, ինչպես արվեց Բրիտանիայում: