Բաժիններ՝

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված ռեժիմով հերթապահում են ավտոճանապարհներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով, ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները, եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված, անցել են ուժեղացված ծառայության։

Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի, բարդ ռելիեֆային տեղանքով և առավել խնդրահարույց հատվածներում փրկարարների կողմից սահմանվել են հերթապահություններ, մասնավորապես՝ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Մարտունի քաղաքում, Սևան-Դիլիջան (Սևանի թերակղզու խաչմերուկում), Երևան-Սևան (Չայնիի ոլորաններ և Հրազդան քաղաքի մոտակայք), Ապարան-Քուչակ և Վայք-Սարավան ավտոճանապարհներին։

Սյունիքի մարզում աշխատանքները վերսկսել է Գորայքի առաջնային օգնության հենակետը։

Փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր՝ քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով։

«Հունվարի 22-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 տրանսպորտային միջոց, 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փարկարար ծառայությունից՝ հավելելով՝ որ նշված հատվածներում աշխատանքները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031