
Ավտովթար՝ Երասխ-Երևան ճանապարհին. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 21-ին, ժամը 18.30-ին, Երասխ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպելը» գլխիվայր շրջվել է:
«Օպելի» 31-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Միցուբիշիի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: