Բաժիններ՝

Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը Ավստրալիայի բաց առաջնությունում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնում է sportbox.ru-ն։

15-րդ տեղը զբաղեցրած Խաչանովը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետին՝ իտալացի Յաննիկ Սիններին։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 34 րոպե։

22-ամյա իտալացու հաջորդ մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) – Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա, 10) խաղի հաղթողը։

Հիշեցնենք, որ անցած տարի Խաչանովը Մելբուռնում հասել էր կիսաեզրափակիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031