Բաժիններ՝

Սլովակիայի վարչապետն ասել է, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ հունվարի 24-ին Ուժգորոդում իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ կայանալիք հանդիպմանը կհայտարարի, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք Սլովակիայի բանակից զենք չեն ստանա։ Կան բաներ, որոնց առնչությամբ մեր հայացքները բոլորովին այլ են։ Ես դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ես կօգտվոմ վետոյի իրավունքից և կարգելափակեմ որոշումը, քանի որ դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը»,- պարզաբանել է Ֆիցոն։

Ֆիցոն ասել է նաև, որ ուկրաինական կողմը չի ցանկանում իր հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիս հրավիրել։

Ավելի վաղ Սլովակիայի կառավարությունը որոշել էր կենտրոնանալ մարդասիրական օգնության վրա և այլևս զենք չուղարկել Ուկրաինա։ Նախարարների կաբինետը՝ Ֆիցոյի գլխավորությամբ, հավանություն չի տվել նախորդ կառավարության առաջարկին, որը վերաբերում էր Ուկրաինային 40,3 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնության հաջորդ փաթեթն ուղարկելուն։ Խոսքը հիմնականում զինամթերքի մասին էր։ Ռազմական օգնության այդ փաթեթը պետք է լիներ 14-րդը Սլովակիայից։ Ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր հանրապետությունը Կիև է ուղարկել 671 միլիոն եվրոյի զենք, զինամթերք և տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս