Բաժիններ՝

Դեմոկրատ սենատորները մերժել են ԱՄՆ-ում գրոհիչ զենքն արգելող օրինագիծը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ գրոհիչ զենքի արգելքը հանվել է ԱՄՆ սենատի մշակած զենքի շրջանառման սահմանափակման մասին օրինագծից: Արգելող կետը հանվել է Սենատի մեծամասնության դեմոկրատ առաջնորդ Հարի Ռեյդի որոշմամբ:

Վերջինս ընդգծել է, որ նման որոշում է ընդունել հանուն օրինագծի ընդունման: Սենատորը կարծում է, որ եթե փաստաթղթում մնար գրոհիչ զենքի արգելքի մասին կետը, ապա այն մերժում կստանար, քանի որ այդ զինատեսակից հրաժարվելուն աջակցում են ոչ բավականաչափ քանակությամբ սենատորներ:

Օրինագծում նախատեսված մյուս սահմանափակիչ միջոցներն ունեն մեծամասնության աջակցությունը: Գրոհիչ զենք արգելելու գաղափարի հեղինակ Դայան Ֆայնսթայնը հայտարարել է, որ չի հրաժարվում իր դիրքորոշումից և հետագայում նույնպես ձգտելու է հասնել այդ արգելքի սահմանմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս