«Դատական դեպարտամենտ կոչվող կառույցն ինքն իրեն օժտել է նոր լիազորություններով՝ մեկնաբանել դատարանների որոշումները». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատական դեպարտամենտ կոչվող կառույցն ինքն իրեն օժտել է նոր լիազորություններով՝ մեկնաբանել դատարանների որոշումները։ Դատական դեպարտամենտը «հիմնավորում» է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և այն երկարացնելու որոշումները։ Մինչ վերջերս դատական դեպարտամենտի լիազորությունները հետևյալն էր․

«Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը»:

Այսպիսով, այս հայտարարությամբ, Դատական դեպարտամենտը հաստատեց Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031