Բաժիններ՝

Արարատյան դաշտում դիտվել է կլիմայական նորմայից 10-12 աստիճանով բարձր ջերմաստիճան

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 18-ի ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս