Բաժիններ՝

Հնդկաստանը դարձել է քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդն աշխարհում

Հնդկաստանը դարձել է համաշխարհային շուկայում քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։

«Հնդկաստանի կառավարությունը, վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, նպատակ է դրել մինչև 2030 թվականն ավիափոխադրումներում ուղևորահոսքը հասցնել 300 միլիոնի և երկրում օդանավակայանների թիվն ավելացնել մինչև 200: Այդ խնդրի լուծմանը նպաստում է քաղաքացիական ինքնաթիռների գնումների մեր աճը: Հնդկաստանն այս ցուցանիշով դուրս է եկել աշխարհում երրորդ հորիզոնական», – հայտնել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Ջյոտիրադիտյա Շկինդիան։

2023 թվականին Հնդկաստանի Air India առաջատար ավիափոխադրողը 540 ինքնաթիռների գնման պատվեր է ներկայացրել Boeing-ին և Airbus-ին:

Նույն տարում, նշել է Շկինդիան, IndiGo ընկերությունը ներկայացրել է Boeing-ի և Airbus-ի արտադրության գրեթե 500 ինքնաթիռի գնման պատվեր: Հնդկաստանի Akasa նորաստեղծ ավիաընկերությունը 240 ինքնաթիռ է պատվիրել արտասահմանյան ավիաարտադրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս