Բաժիններ՝

Հորդանանը ավիահարված է հասցրել Սիրիայի հարավին. «ՌԻԱ Նովոստի»

Սիրիայի հարավին Հորդանանի նոր հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է սիրիացի աղբյուրը:

«Տասնմեկ մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք են զոհվել Հորդանանի ավիահարվածների հետևանքով, որը հասցվել է Էս Սուվեյդա նահանգին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա պարզաբանել է, որ գրոհը տեղի է ունեցել հունվարի 17-ի երեկոյան։

Անցյալ տարվա հունիսից Հորդանանը քանիցս հայտարարել է, որ Սիրիայից անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռչում են իր տարածք` բերելով թմրանյութեր ու փող։ Սիրիան, Հորդանանը և Իրաքը պայմանավորվել են համատեղ խումբ ստեղծել տարածաշրջանում թմրաբիզնեսին հակազդելու համար։

Դեկտեմբերին Հորդանանի սահմանապահ զորքերը 14 ժամ շարունակ մարտեր են մղել Սիրիայի հետ սահմանին մաքսանենգների զինված խմբավորումների դեմ, որոնք փորձել են մտնել թագավորության տարածք։

Հորդանանի ռազմաօդային ուժերն սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում թմրավաճառների ենթադրյալ օբյեկտներին՝ նման մարտարշավներ իրականացնելով նաև հունվարի 4-ին և 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031