Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում Ավստրիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի):
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: