Թուրքիայում ամեն 10 հոգուց 8-ը ցանկանում է ապրել աշխարհիկ երկրում
Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման ֆոնդը (TEPAV) հետազոտություն է իրականացրել Թուրքիայում առկա բազմակարծության վերաբերվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտությունը հիմնած է 2016-ին և 2020-ին անցկացված «Թուրքիայում բազմակարծության ռադիկալացմանը դեմ հանդիման» թեմայով հարցման արդյունքների վրա:
Հետազոտությունները վերաբերել են Թուրքիայում մարդու հոգևոր արժեքներին, ինքնությանը, բարեպաշտությանը, հավատքին, ինչպես նաև էթնիկ/կրոնական արմատներին:
2016-ի սոցհարցմանը մասնակցածների 59 տոկոսը նշել է, որ իրենք չգիտեն, թե ինչ հավատք ունեն: Իսկ 2020-ին նրանց թիվն ավելի է մեծացել՝ հասնելով 71 տոկոսի:
Նույն 2016-ի հարցման արդյունքում պարզ էր դարձել, որ մարդիկ մեծամասամբ նախընտրում են ապրել աշխարհիկ և ժողովրդավարական երկրում: Իսկ 2020-ին նրանց թիվը հասել էր հետազոտության մասնակիցների գրեթե 87 տոկոսին:
Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում յուրքանաչյուր 10-ից 8-ը ցականում է ապրել աշխարհիկ կարգեր ունեցող երկրում: