Անթալիայում 5-աստղանի հյուրանոցի լողափում հայտնաբերվել է առանց գլխի և աջ ձեռքի դի
Անթալիայում հինգաստղանի հյուրանոցի լողափում հայտնաբերվել է առանց գլխի և աջ ձեռքի դիակ, գրում է Alanya Postası թերթը։
«Մանավգաթի Amelia Beach հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են ահազանգել լողափում առանց գլխի և աջ ձեռքի դիակի հայտնաբերման մասին»,- գրում է հրատարակությունը։
Դիակի սեռի ու ինքնության վերաբերյալ տեղեկություն չկա: Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։