Բաժիններ՝

«Ավտոստրադաները նաև տների գներն են գցում. ես կողքը տուն ունեմ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսելով մայրաքաղաքում նոր ճանապարհահատվածի կառուցման մասին, նշել է. «Ասել ենք, որ Հայրենիքի խաչմերուկում հանգույց պետք է ստեղծել, բայց տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի լավ է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ-Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ ճանապարհահատվածը կառուցվի»:

Ըստ նրա, քաղաքական ռիսկի պահ կա, բայց դրանից չպետք է վախենալ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկեսի և «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակի հանգույցների կառուցումը, բացի նրանից, որ տևական ժամանակով այդ հանգույցները փակ են լինելու, ինչ-որ շինարարություն է արվելու, արդյունքը, որ ստանալու ենք, չի տալու էական դրական էֆեկտ, որ կարողանանք ասել՝ տրամաբանություն կար այդտեղ»։

Ըստ Ավինյանի, իրենք կենտրոնանում են շրջանցիկ ճանապարհների կառուցման վրա, որով կարողանալու են հիմնական խնդիրները լուծել. «Լուծումները, որ առաջարկվում են, գեղեցիկ հրապարակներն էական ձևափոխման են բերելու, մասնավորապես, «Հայրենիքի» հրապարակը դառնալու է ավտոստրադա, որ քաղաքային միջավայրում սխալ բան է իրականացնելը»,- ասել է նա։

Ըստ նրա, քաղաքի ներսում նոր հանգույցներ կառուցելուն զգուշավոր են մոտենում։

Փաշինյանն էլ, համաձայնվելով ասվածի հետ, նշել է. «Ավտոստրադաները մոտակա տների գներն են գցում, և քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս