Ավինյանն ակնկալում է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պատրաստ կլինի 4 տարի հետո
Երևանի քաղաքապետարանը արդեն ունի Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։
Կառավարության հունվարի 18-ի նիստում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է, որ այս տարի մրցույթ հայտարարվի Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար։
«Մենք արդեն ունենք Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։ Այս պահի դրությամբ այն փորձաքննությունների փուլում է։ Կարծում եմ, որ փորձաքննությունները իրականացնելուց հետո կարողանալու ենք ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը։ Հույս ունեմ, որ այս տարի կարողանալու ենք սկսել շինարարությունը։ Եվ, եթե այս տեմպերը, վստահաբար չորս տարում մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը։