Հ1-ում ծաղկաման շպրտելու համար նկատողություն են տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաեւ մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, եւ վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։

Մենք դիմել էինք Հ1` փորձելով ճշտել, թե ինչ գնահատականի է արժանացել Բարսեղյանի այս արարքը։

Հ1-ից լղոզված պատասխան են տվել. «Հանրային հեռուստաընկերությունը մշտապես ուսումնասիրում է մամուլի հրապարակումները հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքում է տվյալ հրապարակումներին»։

Սակայն մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո Հանրայինի տնօրինությունը` Հովհաննես Մովսիսյանը, Լուսինե Բարսեղյանին նկատողություն է հայտարարել ծաղկամանի պատմության համար։

Հ1-ի աշխատակազմից հաստատեցին մեր լուրը` խնդրելով իրենց հղում չտալ: Բարսեղյանը Հ1-ում ահուսարսափի մթնոլորտ է ձեւավորել եւ պարբերաբար խոստանում է իրեն չենթարկվողներին «բոմժ սարքել»»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031