Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/French-senate-1024x682-1.jpg)
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:
Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։