Բաժիններ՝

Մոուրինյոն «Ռոմայի» երկրպագուներին հրաժեշտ տալիս արտասվել է

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հռոմեական ակումբի երկրպագուներին հրաժեշտ տալիս չի կարողացել զսպել արցունքները։

Դրանից առաջ Մոուրինյոն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել էր պաշտոնանկությունը։

«Քրտինք, արյուն, արցունքներ, ուրախություն, տխրություն, սեր, եղբայրներ, պատմություն, սիրտ, հավերժություն»,- գրել էր Մոուրինյոն։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել էր 2021թ․ ամռանը։ 2022-ին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

«Ռոմայում» Մոուրինյոյին փոխարինել է ակումբի նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին։

Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031