Ուռուցքաբանը բացահայտել է քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու ուղիները
Ուռուցքաբան Դմիտրի Ռեշոտովը բացահայտել է ուղիներ, որոնք կօգնեն ձեզ ինքնուրույն նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը։ Նրա խոսքերը մեջբերում է «Российская газета»-ն։
Ռեշոտովը նշել է, որ ուռուցքաբանական հիվանդությունները հրահրվում են երկու տեսակի գործոններով՝ փոփոխվող և չփոփոխվող։ Վերջիններս, ըստ նրա, ներառում են մարդու ժառանգականությունն ու գենետիկան, այսինքն՝ մի բան, որի վրա հնարավոր չէ ազդել։ Մնացած գործոնները վերահսկելի են, կարծում է ուռուցքաբանը։
«Հիմնական փոփոխվող գործոններն են՝ ծխելը, գիրությունը, ուտելու սովորությունները, ֆիզիկական և սեռական ակտիվությունը»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա։
Ռեշոտովը նշել է, որ ծխախոտի օգտագործումը զգալիորեն մեծացնում է կոկորդի, թոքերի և բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ճարպոտ սնունդ ուտելը կարող է հրահրել աղիների քաղցկեղ, իսկ գիրությունը մեծացնում է կաթնագեղձի և արգանդի վզիկի չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։
«Եթե դուք հոգ տանեք ձեր սովորությունների մասին և փոխեք ձեր ապրելակերպը, ապա կարող եք նվազեցնել վնասակար գործոնների ազդեցությունը»,- առաջարկել է բժիշկը։
Բացի այդ, ուռուցքաբանը նշել է, որ վիրուսները կարող են ազդել քաղցկեղի զարգացման վրա։
Նրա խոսքով՝ ամենահայտնի օրինակը մարդու պապիլոմավիրուսն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով և որոշ դեպքերում հրահրում է չարորակ բջիջների աճ։