![](/banners/BeFunky-design.jpg)
Դուք եք մեղավոր մեր փորձառու մարտիկների մահվան մեջ․ Զելենսկին՝ Արևմուտքին
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/zelenski.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում կոշտ քննադատության է արժանացրել հավաքական Արևմուտքին։
Նա, մասնավորապես, մեղադրել է Արևմուտքին, որ վերջինս հակամարտությունը չսրելու պատճառաբանությամբ «խաղալիք»է դարձել Ռուսաստանի ձեռքին։
Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Մենք անընդհատ լսում էինք, որ էսկալացիա չպետք է լինի, և դա մեզնից շատ ժամանակ խլեց։ Դրա պատճառով մենք կորցրեցինք մեր շատ փորձառու մարտիկներին, ովքեր կռվում էին 2014 թվականից ի վեր»,- ասել է Զելենսկին։