ԱՄՆ պետդեպարտամենտի՝ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը կայցելի Հայաստան

Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-ից 18-ը այցելել Հայաստան և Վրաստան։

Այս մասին ասվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես ասվում է փաստաթղթից, «երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտի հետագա համագործակցության ոլորտները»։

Հայաստանում Նեֆյուն կհանդիպի պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահների, իսկ Վրաստանում՝ հակակոռուպցիոն ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս