2024 թվականը չափազանց կարևոր է լինելու ամբողջ Եվրոպայի համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Այս տարին չափազանց կարևոր է լինելու ամբողջ եվրոպական մայրցամաքի համար, հատկապես ԱՄՆ ընտրությունների համատեքստում, կարծում է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

Այդ մասին նա հայտարարել է գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ համար գլխավորը մեր առաջին հանդիպման ժամանակ նշելն էր այն փաստը, որ ֆրանս-գերմանական տանդեմն ավելի կարևոր է, քան երբևէ։ 2024 թվականը առանցքային տարի է լինելու ողջ մայրցամաքի համար։

«Ես խոսում եմ այս մասին, մասնավորապես, ԱՄՆ ընտրությունների համատեքստում, որը կպահանջի իրավիճակի վերլուծություն՝ կախված արդյունքներից»,-ասել է Սեժուրնեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031