Բաժիններ՝

Ռազմական ոստիկանները նոր համազգեստ կունենան, որ լավ ծառայեն

Դեռևս 2021 թվականին ՀՀ ոստիկանությունը մշակել ևԻրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացրել մինախագիծ, որով նախատեսվում էր պետական բյուջեից հատկացնել 599 միլիոն դրամ պարեկների,ոստիկանության զորքերիհամազգեստի գնմանհամար։ Ոստիկանությունից այն ժամանակ հիմնավորել էին, թե ոստիկանության զորքերը, եթեամառային եղանակին կրեն նոր համազգեստ, շատ ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց ծառայությունը։

Ըստ այդ նախագծի՝ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համազգեստի համար հատկացված599 միլիոն 419 հազար դրամըբաշխվել էր հետևյալկերպ. 2021թ․ համար՝99 միլիոն 685 հազար 200 դրամ, 2022թ․՝ 95 միլիոն 370 հազար 700 դրամ, 2023թ․՝ 268 միլիոն 812 հազար 900 դրամ, 2024թ․՝ 135 միլիոն 551 հազար դրամ:

2024 թվականի հունվարին Ներքին Գործերի նախարարությունը, հիմնվելով ոստիկանների համազգեստի լավ որակը հավասար է լավ ծառայելուն բանաձևի վրա, իր բյուջեիցհատկացրել է 57.5 միլիոն դրամ՝ ոստիկանության զորքերիհամարնոր որակի համազգեստ ձեռք բերելու նպատակով։

Թե քանի ռազմականոստիկանի համազգեստի ձեռքբերմանն է բավարարելու այս 57.5 միլիոն դրամը, Ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում, քանզի, ըստ նախագծի հիմնավորման,ՈԶ թվաքանակը գաղտնի է, իսկ անհրաժեշտ համազգեստի քանակի գաղտնազերծումը կհանգեցնի ՈԶ անձնակազմի թվակազմի բացահայտմանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս