Աշխարհի բանակների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 102-րդ տեղում է

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը, որը գլխավորում է ԱՄՆ-ն, Ռուսաստանը նախկինի պես երկրորդ տեղում է, եռյակը եզրափակում Է Չինաստանը:

Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը, հարևան Ադրբեջանն ու Վրաստանը տեղ են գտել համապատասխանաբար 59-րդ և 84-րդ տեղերում:

4-րդ հորիզոնականում Հնդկաստանն է, 5-րդում՝ Հարավային Կորեան։ Վարկանիշային աղյուսակում այնուհետև համապատասխանաբար տեղ են գտել Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Պակիստանը, Իտալիան։ Իրանը 14-րդ հորիզոնականում է։

Տարեկան ինդեքսն ընդհանուր առմամբ 60 գործոն է հաշվի առնում յուրաքանչյուր երկրի ռազմական հզորությունը որոշելու համար: Դրանք են՝ անձնակազմի քանակը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլն։

 

Տեսանյութեր

Լրահոս