Բաժիններ՝

Էկվադորը ավելի քան 22.000 զինվորական է ներգրավել երկրում անկարգությունների դեմ պայքարելու համար

Էկվադորի իշխանությունները երկրում բռնկված անկարգությունների ֆոնին հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ներգրավվել են ավելի քան 22 հազար զինծառայող։ Այս մասին հայտնել է տեղական «Ecuavisa» հեռուստաալիքը։

«Հունվարի 10-ից Էկվադորի զինված ուժերն իրականացրել են 283 հակաահաբեկչական գործողություններ: Գործողություններին մասնակցել է 22400 զինծառայող»,- ասված է հեռուստաալիքի տրամադրած հաղորդագրության մեջ։

Էկվադորի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելա Էրասոն հայտնել է, որ զինվորականներն ու ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբավորումների 329 անդամների և ոչնչացրել ևս 5-ին երկրում զինված անկարգությունների սկսվելուց հետո:

Ավելի վաղ, Էկվադորի իշխանությունները երկրում ներքին զինված հակամարտության ռեժիմ էին սահմանել անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման պատճառով՝ բանտից «Լոս Չոներոս» հանցավոր խմբավորման պարագլխի փախուստից հետո: Երկրի բանտերում խռովություններ են և անկարգություններ են սկսվել։ Վերջին տվյալներով՝ անկարգությունների զոհ է դարձել առնվազն 13 մարդ Հայտնի է նաև, որ ավազակները պատանդ են պահում Էկվադորի բանտերի 178 աշխատակցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս