Բաժիններ՝

Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ են չեղարկվել

Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Չեղարկված չվերթների թվում են մի քանի կանոնավոր չվերթներ Թբիլիսիից Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայան։

Վատ եղանակի պատճառով չեղարկվել են նաև Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայանից դեպի Թբիլիսի չվերթերը, որոնք պետք է իրականացնեին «Պեգասուս» և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունները։

«Թուրքական ավիաուղիներ»-ի կանոնավոր չվերթներից մեկը՝ Թբիլիսի-Ստամբուլ ուղղությամբ, մի քանի ժամով հետաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031