Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը. Փաշինյան, արի՛. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը հրապարակել են լուսանկարներ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցից։
«Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը: Փաշինյան, արի՛»,-գրել է Գրիգոր Երիցյանը։
«Ինչ խոսք, իրական ստեղծագործական միջավայր է։ Այստեղ են կրթվում այն նույն երեխաները, ում 10 օր ուրախացնելու համար, կես միլիոն դոլար ծախսվեց քաղաքային բյուջեից»,-հրապարակումը կիսել ու իր կարծիքն է ավելացրել Քրիստինա Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։
Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ Դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը: Փաշինյան, արի՛:
***
Նկարներն արվել են ՀՀ Մարդու…Posted by Grigor Yeritsyan on Tuesday, January 9, 2024