Բաժիններ՝

Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն, երկարատև խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», – ասված է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031