Սիրիայի իշխանություններն ապստամբներին մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ զինյալները քիմիական զենք են կիրառել, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ:
Սիրիական իշխանությունների տվյալներով՝ ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպ նահանգում: Մանավորապես, խոսքը գնում է քիմիական նյութ պարունակող լիցքով հթիռի արձակման մասին, որի հետևանքով զոհվել են հիմնականում քաղաքացիական անձինք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր հերթին հայտարարել է, որ դեռ հնարավոր է աղետից փրկել Սիրիան՝ ընդգծելով, որ պետք է հնարավորինս շուտ հրաժարվել խնդրի լուծման ուժային տարբերակից և այն փոխարինել քաղաքական լուծմամբ: