Բաժիններ՝

Բացատրվել են ճարպակալման հիմնական պատճառները

Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Երեկոյան Մոսկվայի» հետ զրուցել է գիրության պատճառների մասին։

Նրա խոսքով, առաջնային գիրության պատճառը անառողջ ապրելակերպն է՝ վատ սնվելու սովորություններն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, բժիշկը հավելել է, որ սթրեսը հանգեցնում է գիրության։

«Հոգեհուզական սթրեսը թոթափելու համար մարդը սկսում է սնունդ օգտագործել նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի ուզում ուտել: Արդյունքում նա դադարում է ուշադրություն դարձնել մարմնի գերհագեցվածությանը»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։

Երկրորդային գիրություն կարող է առաջանալ նաև այն դեպքերում, երբ մարդը ճիշտ է սնվում և ֆիզիկական վարժություններ է անում, զգուշացրել է Սոլոմատինան։

«Այստեղ որոշիչ դեր է խաղում գենետիկան։ Եթե ​​արյունակիցները նախատրամադրվածություն ունեն, ապա դա կդրսեւորվի կոնկրետ մարդու մոտ»,- պարզաբանել է բժիշկը։

Նա նշել է, որ ճարպերի կուտակումը և մարմնի ձևի փոփոխությունները կարող են առաջանալ տարիքային փոփոխություններով, որոնք առաջացնում են նյութափոխանակության դանդաղում, ինչպես նաև էնդոկրին հիվանդությունների դեպքում՝ վահանաձև գեղձի հիվանդություն, շաքարախտ, նյութափոխանակության խանգարումներ և հորմոնալ անհավասարակշռություն:

Տեսանյութեր

Լրահոս