Ջերմաստիճանի նոր ռեկորդ կգրանցվի 2024 թվականին
2024 թվականին ջերմաստիճանի նոր ռեկորդ կգրանցվի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով մասնագետներին։
Bloomberg-ի տվյալներով՝ 2024 թվականը կարող է պատմության մեջ ամենաշոգ տարին դառնալ Էլ Նինյոյի ֆենոմենի պատճառով (բնական երևույթ, որին բնորոշ է ջրի մակերեսին ջերմաստիճանի աննորմալ բարձրացումը և տեղումների բացակայությունը):
«2023 թվականին միջին ցուցանիշը մոտ 1,4 աստիճանով բարձր էր, քան նախաարդյունաբերական դարաշրջանում (մինչև 18-րդ դարը. խմբ.)։ Նախնական գնահատականներով՝ այս տարի ջերմաստիճանը կբարձրանա 1,3-1,6 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։
Էլ Նինյոյի ֆենոմենի պատճառով փոփոխություններ կլինեն, որոնք կարող են մեծապես ազդել գյուղատնտեսության ոլորտի վրա, ինչպես նաև կխորացնեն անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, օրինակ՝ Կանադայում և ԱՄՆ-ում: