Հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել․ ԱԽ քարտուղար
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի»՝ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կա համաձայնություն նաև հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ։
Մասնավորեցնող հարցին, որ ստացվում է հայկական կողմն ուղարկել է իր պատասխաններն Ադրբեջանին, ԱԽ քարտուղարն արձագանքեց․ «Պատասխանները երկու շաբաթվա ընթացքում հետ ենք ուղարկել Ադրբեջանին և այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»։
Հարցին՝ ինչպես է հայկական կողմը գնահանում հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցված դինամիկան, Գրիգորյանը պատասխանեց, որ հայկական կողմը ևս դրական է գնահատում դինամիկան, բայց կան նաև հարցեր, որտեղ որոշակի առաջընթացներ էին գրանցվել, մինչդեռ խաղաղության պայմանագրում այդ առաջընթացն իրենք չեն տեսել։
«Այսինքն՝ հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», – նշեց ԱԽ քարտուղարը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնե