Արմեն Աշոտյանի դեմ կարված կեղծ քրեական գործը խոսում է դատական իշխանության՝ նիկոլի ծառան լինելու մասին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։

Հայաստանում վերջին տարիներին, մասնավորապես՝ 2018 թվականից հետո, չկա խոսքի ազատություն, մարդկանց իրավունքները ոտնահարված են, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով ունենք տասնյակ քաղբանտարկյալներ՝ ի դեմս Արմեն Աշոտյանի։

Արմեն Աշոտյանը կալանավորվել է ազատ խոսքի, հայրենիքի պաշտպանության համար իր կատարած քայլերի համար։

Այս կարված կեղծ քրեական գործը խոսում է դատական իշխանության՝ նիկոլի ծառան լինելու մասին։

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը թուրքից չի վախեցել, ազատագրել է Շուշին, կերտել նորանկախ Հայաստանի փառավոր ու հաղթանակած պատմությունը։ Մենք ձեր նմաններից չենք վախենում, մենք բանտարկվելուց չենք վախենում ու թույլ չենք տալու աղավաղել ու կործանել մեր դարավոր պատմությունը։

նիկոլն ու իր հպատակները վախենում են յուրաքանչյուրից, ով դեմ կգնա իրենց և թույլ չի դավաճանական գործողություններով կործանել երկիրը։ Մենք երբեք չենք լքելու այն պայքարի խրամատը, որը պաշտպանելու է Հայաստանն ու Արցախը։

Մեր հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»։

Տեսանյութեր

Լրահոս