Բաժիններ՝

Ֆերմերների գործադուլը կաթվածահար է արել Գերմանիայի Volkswagen-ի գործարանի աշխատանքը

Գերմանական Volkswagen մարդատար ավտոարտադրողի գործարաններից մեկը երկուշաբթի օրը` հունվարի 8-ին, դադարեցրել է աշխատանքը ֆերմերների գործադուլների պատճառով։ Այս մասին գրում է Bild թերթը։

Ինչպես գրում է թերթը, ցուցարարները փակել էին Ներքին Սաքսոնիայի Էմդենում գտնվող Volkswagen գործարանի բոլոր մուտքերը, ինչի պատճառով աշխատակիցները չեն կարողացել հասնել իրենց աշխատավայր։

«Արտադրությունն այսօր դադարեցվել է», – հրատարակությունը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքը:

Ենթադրվում է, որ արտադրությունը կվերսկսվի հունվարի 9-ին։

Գերմանացի ֆերմերները երկուշաբթի օրվանից գործադուլ են հայտարարել ամբողջ Գերմանիայում և իրենց տրակտորներով արգելափակել մի շարք արագընթաց ավտոմայրուղիներ՝ ի նշան բյուջեի խնայողության նպատակով կառավարության միջոցառումների դեմ բողոքի: Բողոքի գործողություններն անցկացվում են գործնականում բոլոր դաշնային երկրամասերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս