Մասկը հերքել է թմրանյութերի օգտագործման մասին լուրերը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ի պատասխան ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների, թե նա ակտիվորեն թմրանյութեր է օգտագործում, հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընտրանքային թեստերն իր օրգանիզմում թմրանյութերի կամ ալկոհոլի հետքեր անգամ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտում է Forbes պարբերականը:
Հունվարի 6-ին Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որում, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ միլիարդատերը շարունակում է օգտագործել ամենատարբեր տեսակի թմրանյութեր, հատկապես՝ կետամին, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն նրա առողջության, այլև նրա ղեկավարության տակ գտնվող ընկերությունների համար:
«Իլոն Մասկը հերքել է անօրինական թմրանյութերի օգտագործումը, հայտարարելով, որ իր օրգանիզմում թմրանյութերի ընտրանքային թեստերի ընթացքում երեք տարվա ընթացքում թմրանյութերի կամ ալկոհոլի հետքեր չեն հայտնաբերվել, – նշված է հրատարակության հաղորդագրության մեջ:
2018-ի հոկտեմբերի սկզբին Մասկը YouTube-ում կատակերգական շոուի եթերում փաթաթած «գլանակ» էր ծխում։ Հայտնի չէ՝ արդյո՞ք դա մարիխուանա էր:
Մասկը շոուի եթերում պնդել է, որ դա իր վրա չի ազդել։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը քննարկում են Մասկին գաղտնի թույլտվությունից զրկելու հնարավորությունը: Նույն թվականի նոյեմբերի վերջին ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել է, որ վստահում է Մասկին և վստահ է, որ կատակերգական շոուի ուղիղ եթերում մարիխուանայի ենթադրյալ ծխելու միջադեպը չի կրկնվի: