Բաժիններ՝

Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը: 15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031