Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին Երևանի 103 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան՝ դեռևս անձը չպարզված տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։