Սամվել Կարապետյանը 2,7 մլրդ դոլար կարողությամբ «Forbes»-ի ցուցակի 48-րդ տեղում է
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը մտել է ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակ ըստ Forbes-ի։
Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
Ռեյթինգում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ռեյթինգում զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Սամվել Կարապետյանը «Ռիո» առեւտրային-զվարճանքային կենտրոնի սեփականատերն է։
Բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։
«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի։