Վրաստանում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ
Վրաստանում տեղի ժամանակով ժամը 11.44-ին երկրաշարժ է գրանցվել, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։
Էպիկենտրոնը գտնվել է Բաջի գյուղի մոտ՝ 15 կիլոմետր Ամբրոլաուրիից հեռու։ Մագնիտուդը՝ 4,3։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։