Այսօրվանից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին
Հայաստանը 2024 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում։
ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն՝ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբուբենի կարգով։ 2023 թվականին նախագահել է Ռուսաստանը։ 2024 թվականի հունվարի 1-ից հերթը Հայաստանինն է:



