Բաժիններ՝

Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում հայերի դեմ հարձակումները

Ֆրանսիան վճռականորեն դատապարտել է բռնության ակտերն ընդդեմ Սուրբ քաղաք Երուսաղեմի հայկական համայնքի. վերջին ամիսներին տեղի են ունեցել ռազմատենչ ծայրահեղականների բազմաթիվ հարձակումներ, նշվել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հայտարարությունում։

«Իսրայելի իշխանությունների վրա է ընկնում բռնության այդ ակտերի կանխման, ինչպես նաեւ ստատուս-քվոյի դեմ ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը։ Ֆրանսիան հաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայկական համայնքի հետ եւ շարունակում է մեծ ուշադրությամբ հետեւել իրավիճակին»,- նշել են գլխավոր հյուպատոսությունում։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան երեսուն զինված մարդիկ ներխուժել են «Կովերի այգու» տարածք եւ բռնություն գործադրել, ինչի հետեւանքով պատրիարքարանի հոգեւորականները եւ տեղի հայ համայնքի անդամները մարմնական վնասվածքներ են ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս