Բաժիններ՝

Իրանցի սահմանապահները ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում

Իրանի Հորմոզգան նահանգի սահմանապահները զինվորական համազգեստով երկու ծովահենների են ձերբակալել Հորմուզի նեղուցում։ Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս